Ինչ ունեցվածք ունի Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը. «Ժողովուրդ»Թրամփը չի բացառել, որ Իրանի հետ էսկալացիայի չգնալու պատճառը ընտրություններն ենԾաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել Փաշինյանին. «Հրապարակ»Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»Որոշել են զուսպ լինել․ «Հրապարակ»Սարատովի Ozon-ի լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանըՍպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները. «Հրապարակ»Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արևին փռում. «Հրապարակ»ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդականին բանտից տուն են ուղարկել. «Ժողովուրդ»Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին». «Հրապարակ»Ուկրաինան հարվածներ է հասցրել Վոլգոգրադի մարզին. կան վիրավորներԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ ավտոտնակում մեքենա է այրվելԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավորՄերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Եվրոպական ԿԲ-ն կրկին բարձրացրել է տոկոսադրույքներըՌուբեն Մելիքյան․ «Դավաճանությունը Չը-դավաճանությունից զատող սահմանը շատ հստակ է»Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը«ՀայաՔվեն» ողջունում է Արցախի իշխանությունների՝ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելըԱՄՆ-ի քսան նահանգ դատի է տվել Թրամփի վարչակազմին՝ անհետացող տեսակների պաշտպանության թուլացման պատճառովԴաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագ կմատուցվիԱրցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում ՀՀ քաղաքական ուժերի հետ․ Իսկանդարյան«Այսպես կոչված «կրթական բարեփոխումներն» ու մեդալի իրական երեսը․ ԳալստյանԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԴյուսելդորֆում ոստիկանությունը Ուկրաինայի գլխավոր հյուպատոսարանի մոտ լայնածավալ գործողություն է իրականացնումԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումներըՀայաստանը ներկայացրել է COP17-ի նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքներըՄեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների դեպքում պետական աջակցություն չեն ակնկալումԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները քննարկել են ռիսկերի կառավարման համակարգի զարգացումըԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցի մոտ ոչնչացվել է ամերիկյան ծովային անօդաչու սարքՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԱրամ Վարդևանյան․ «Անկախության հռչակագիրը մեր պետականության անբաժանելի հիմքն է»Ռուսական բանակը անօդաչուներով հարվածել է Պավլոգրադին․ 3 զոհ, առնվազն 34 վիրավոր. մանրամասներԵրևանի պուրակներից մեկը կկրի Հրաչուհի Ջինանյանի անունըԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների. քաղաքապետի խոսնակՍարգիս Արզումանյան․ «Եթե ԳՈՅ-ը չի փակվել, ապա ո՞ւր է ԳՈՅ թատրոնի բեմը»ԱՄՀ․ Հորմուզի նեղուցով նավագնացությունը կազմում է մինչճգնաժամային մակարդակի ընդամենը 10%-ըAir Arabia-ն աստիճանաբար չեղարկում է հոկտեմբերին և դեկտեմբերին Ռուսաստան նախատեսված չվերթներըՈւկրաինայում Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին 1 կմ-անոց գոտում հատուկ ռեժիմ է սահմանվելԹրամփը նշել է Իրանի հետ պատերազմի ավարտի ժամկետըՌուբինյանը ԱԳՄԱՆ-ից գործուղված Մխիթարյանին նշանակել է ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետՀայաստան կայցելի «Save Armenia» կազմակերպության բարձրաստիճան պատվիրակությունըՀայաստանն ու լեհական KGHM-ը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունըԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԵԱՏՄ նիստին քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրմանն առնչվող արդիական հարցերՊաշտոնական. Վանը նոր գլխավոր մարզիչ ունիԲախվել են «MAN» բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարումՄանկավարժներն անդրադարձել են կամավոր ատեստավորման գործընթացին, հարցաշարերի բովանդակությանըԱռուշ Առուշանյանը ՔՊ–ի թեկնածուն է Գորիսում. «Ազատություն»Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՀայ-լեհական համագործակցություն և «ԹՐԻՓՓ» նախագիծ․ քննարկումներ Ազգային ժողովում
Տնտեսություն

«ԱրմենՏել»-ը պետբյուջե կվճարի 20 մլն դրամ

ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ, «ԱրմենՏել» ընկերությունը պարտավորվում է պետական բյուջե վճարել ՀՀ ՏՄՊՊՀ կողմից կիրառված 20 միլիոն դրամ տուգանքը: Այս մասին newspress.am-ին տեղեկացրեցին ՏՄՊՊՀ-ից:

Հիշեցնենք, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Օրանժ Արմենիա» ընկերության դիմումի հիման վրա հարուցել էր վարչական վարույթ: Վարույթի հիմք է հանդիսացել այն, որ «ԱրմենՏել» ընկերության մեկնարկած «Պարզից Պարզ» անվանմամբ սակագնային փաթեթը կրկնօրինակում էր մրցակից ընկերության՝ «Օրանժ Արմենիայի» «Պարզ» անվանումով փաթեթին: Ընդ որում, վերջինը վերոնշյալ անվանումը դեռևս 2011-ին գրանցել է մտավոր սեփականության գործակալությունում՝ որպես սպասարկման նշան:

Բացի այդ, «ԱրմենՏել» ընկերության «Պարզից Պարզ» սակագնային փաթեթի գովազդում ներկայացված էին նարնջագույն և կարմիր գույներով ներկված բիլիարդի գնդակներ՝ ակնհայտորեն մատնացույց անելով շարժական կապի մյուս 2 օպերատորներին, որոնք խաղի ընթացքում համարվում են պարտված:

ՏՄՊՊՀ-ն նշել էր, որ «ԱրմենՏելի» նման վարքագիծը վնասում է մյուս օպերատորների համբավին և գործարար վարկանիշին, ինչն անբարեխիղճ մրցակցության դրսևորում է: ՏՄՊՊՀ որոշմամբ, օրենքի խախտման համար, «ԱրմենՏելը» տուգանվել էր 20 միլիոն դրամի չափով:

«ԱրմենՏելը» ՏՄՊՊՀ որոշումը բողոքարկել է դատական կարգով. դատական բոլոր 3 ատյաններում ՏՄՊՊՀ-ի որոշումը մնացել է անփոփոխ: