Ադրբեջանում թուրք զինվորականների մանդատը երկարացվել է ևս մեկ տարով
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քննարկվել է Ադրբեջանում թուրք զինվորականների մանդատի երկարաձգման հարցը։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական մամուլից։
Նախագիծն ընդունվել է։
Այսպիսով, Ադրբեջանում թուրք զինծառայողների ծառայության ժամկետը երկարացվել է եւս մեկ տարով։
Նշենք, որ օրինագիծը խորհրդարան է ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։