Վրաստանի վարչապետը հրաժարվել է խոսել Սաակաշվիլիի մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին չի մեկնաբանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայցի վերաբերյալ, հայտնում է Sputnik Գրուզիան։
«Ես ձեռնպահ կմնամ և չեմ ուզում լայն մեկնաբանություն անել այս հարցում։ Սա իմ իրավասությունը չէ։ Արդարադատության նախարարը հայտարարություն կանի առաջիկա մի քանի ժամվա ընթացքում»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նա նաև նշել է, որ այլևս չի խոսի բանտարկյալների մասին, քանի որ երկրում բազմաթիվ խնդիրներ կան, և ինքը կենտրոնացած է այս հարցերի վրա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միխայիլ Սաակաշվիլիի փաստաբանները հայց էին ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Իր պատասխանում ՄԻԵԴ-ը վրացական իշխանություններին հանձնարարել է համապատասխան բուժում և անվտանգություն ապահովել երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի համար, ինչպես նաև կոչ է արել Սաակաշվիլիին դադարեցնել հացադուլը։