Ավստրալիայում մեկ օրում ավելի քան մեկ միլիոն կայծակ է գրանցվել
Ավստրալիայի կենտրոնական և արևելյան շրջաններում օրական ավելի քան մեկ միլիոն կայծակ է գրանցվել, հայտնում է 9News հեռուստաալիքը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ, որը մոլեգնել է երկրի մեծ մասում, կանխատեսողները հաշվել են 1,37 միլիոն կայծակ։
Վերջին 20 տարվա ընթացքում ամենաուժեղ տեղումների հետևանքով Ավստրալիայի որոշ հատվածներում ճանապարհները հեղեղվել են, իսկ գետերը դուրս են եկել ափերից:
Զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։