Էրդողանը Պուտինին մեղադրել է սուտ խոսելու համար
Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջափ Թայիփ Էրդողանը Բուրսա քաղաքում տնտեսական մի նիստի ժամանակ, անդրադառնալով Վլադիմիր Պուտինի ամենամյա հարցազրույցին, Պուտինին մեղադրել է սուտ խոսելու համար: Այս մասին գրում է թուրքական sondakika.com կայքը:
Անդրադառնալով Սիրիայի խնդրին` ևս մեկ անգամ հաստատել է իր տեսակետը, որ Ասադը պետք է հեռանա իշխանությունից, և դրանից հետո վերջ կդրվի ահաբեկչությանը:
«Պարոն Պուտինն ասաց, որ Սիրիայի տարածքում չեն հարվածելու եղբայր թուրքմեններին, սակայն Բայրբուջաքի շրջանում ԻՊ-ի զինյալներ չկան, միայն թուրքմեններ են, նա սուտ խոսեց: Թուրքմեններն իրենց հողի վրա ավիահարվածներից զոհվում են և այդ բոլորի ապացույցները կան», -ասաց Էրդողանը:
Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան տարածաշրջանում Աֆրիկան, Ասիան և Եվրոպան միմյանց կապող հզոր պետություն է, և Թուրքիայի դեմ վատ տրամադրված մարդիկ և երկրներ շատ կան: