Պեպ Գվարդիոլան ակնարկել է, որ «Բարսելոնա»-ն կարող է գնել Ռահիմ Ստեռլինգին
Կատալոնական «Բարսելոնա»-ն շարունակում է հետաքրքրված մնալ «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Ռահիմ Ստեռլինգի ծառայություններով։
Ինչպես նշում է Goal.com-ը՝ անգլիական թիմի մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, որ կատալոնական ակումբը, եթե հետաքրքրված է իրենց ֆուտբոլիստով, ապա կարող է իրականացնել այդ տրանսֆերը։
Այդկերպ Պեպն ակնարկել է, որ Ստեռլինգն այլևս չի մտնում իր թիմի ծրագրերում։