«Վալենսիա»-ն ցանկանում է գնել Ադամա Տրաորեին
Իսպանական «Վալենսիան» ցանկանում է գնել անգլիական «Վուլվերհեմփթոն»-ի եզրային հարձակվող Ադամա Տրաորեին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ Տրաորեի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին, սակայն անգլիական ակումբը ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին։
Իսպանական ակումբն իր հերթին ամեն ինչ անում է, որպեսզի ֆուտբոլիստին բերի իր թիմ և ուժեղացնի թիմի հարձակման գիծը։