Սերխիո Ռամոսը սկսել է մարզումները «ՊՍԺ»-ի ընդհանուր խմբում
«ՊՍԺ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը սկսել է թիմային մարզումները։ Հաղորդվում է, որ իսպանացին մասնակցել է փարիզյան ակումբի երիտասարդ խաղացողների դեմ պրակտիկայի խաղին։
Ռամոսը միացավ ՊՍԺ-ին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, բայց դեռևս չի խաղացել ակումբում սրունքի վնասվածքի պատճառով:
Ավելի վաղ նշել էինք, որ Ռամոսի գործակալը հերքել է մամուլում տարածված այն լուրեր, որ իսպանացին կարող է վաղաժամ խզել պայմանագիրը թիմի հետ։