Հնդկաստանը անվտանգության պաշտոնյաների է հյուրըկալել Իրանից և Ռուսաստանից
Հնդկաստանը հյուրընկալում է անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների Ռուսաստանից, Իրանից և Կենտրոնական Ասիայի հինգ երկրներից՝ քննարկելու իրավիճակը Աֆղանստանում այն բանից հետո, երբ թալիբները զավթեցին երկրում իշխանությունը, հաղորդում է «Gulf Today»-ը:
Հնդկաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալը հաջորդ հանդիպմանը հրավիրել է Իրանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ռուսաստանի անվտանգության ծառայությունների ղեկավարներին։ Թալիբանի ներկայացուցիչները չեն հրավիրվել, իսկ Չինաստանն ու Պակիստանը հրաժարվել են մեկնել Հնդկաստան։ Պակիստանի ազգային անվտանգության նախարարի խորհրդական Մուիդ Յուսիֆը նախօրեին Հնդկաստանին անվանել էր «փչացող», այլ ոչ թե «խաղաղարար» Աֆղանստանում։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներն ասել են, որ Պակիստանի հրաժարումը հանդիպմանը մասնակցելուց «ափսոսանք է պատճառում, բայց ոչ զարմանալի» և «արտացոլում է վերաբերմունքը Աֆղանստանի՝ որպես նրա պրոտեկտորատի նկատմամբ»: