Մոսկվայի հարավ-արևմուտքում ձերբակալվել է Ուզբեկստանի նախկին փոխվարչապետը
Ուզբեկստանի նախկին փոխվարչապետ Վալերի Ատաևը, ով մեղադրվում է բյուջետային միջոցների թալանի և լիազորությունները չարաշահելու մեջ, ձերբակալվել է Մոսկվայի հարավ-արևմուտքում: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Ատաևն ունի Ռուսաստանի Դաշնության քաղքացիությունը, որոշում է կայացվել նրան անմիջապես չարտահանձնել Ուզբեկստանի իրավապահ մարմիններին:
Ատաևին բաց են թողել ձերբակալությունից հետո, նա ստորագրել է Մոսկվայի Գագարինի շրջանի դատախազին ներկայանալու պարտավորություն՝ բացատրությունների համար: