Բայդենն ու Պուտինը կհանդիպեն 2022 թվականի տարեսկզբին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենը կարող են հանդիպել 2022 թվականի սկզբին, հայտնում են Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանակցություններին ծանոթ աղբյուրները։
Նրանց խոսքով, մինչև 2021 թվականի վերջ իրենք կանցկացնեն առցանց զրույց՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, իսկ հաջորդ տարի նրանք անձամբ կտեսնեն միմյանց։ Ենթադրվում է, որ բանակցությունների օրակարգը կդառնա ընդարձակ։ Նախագահները նախատեսում են քննարկել անցյալ հունիսին Ժնևում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Նշվում է, որ հանդիպումների մանրամասները դեռ համաձայնեցված չեն, ուստի Կրեմլն ու Սպիտակ տունը չեն մեկնաբանում Պուտինի ու Բայդենի հնարավոր բանակցությունները։ Այսպես, նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ նախագահների զրույցն անհրաժեշտ է, և նրանց շփումը պետք է շարունակվի։ «Բայց դեռ հստակ ժամկետներ չկան»,- ասել է նա։ Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան Պիերը նույնպես նշել է, որ ասելիք չունի որևէ հանդիպման մասին։