Խոլերայի բռնկում Կամերունում.կան զոհեր
Կամերունում խոլերայի բռնկում է գրանցվել. Երկու շաբաթվա ընթացքում վարակից մահացել է առնվազն հինգ մարդ։ Այս մասին հայտնել է Կամերունի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։
Կազմակերպության տվյալներով՝ խոլերայի բռնկում է գրանցվել Կամերունի հարավ-արևմուտքում և կենտրոնում։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում հիվանդությունը ախտորոշվել է 35 մարդու մոտ։
Կամերունի իշխանությունները վախենում են, որ երկրում կարող է համաճարակ սկսվել, քանի որ այս պահին գրեթե բոլոր միջոցները գործի են դրվում կորոնավիրուսի դեմ պայքարին: