Տղա ունենալը դեռ ծնողին չի ապահովագրում ծերանոցում հայտնվելուց. (տեսանյութ)
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ծրագիր է իրականացրել՝ ուսումնասիրել է հանրապետության տարեցների խնամքի կենտրոնները: Պարզվել է, որ ծերանոցներում գտնվում է շուրջ 623 անձ, որից 365-ը տղա ունի, իսկ 345-ը՝ աղջիկ:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը նշեց, որ հայկական ընտանիքներում կարծես թե տղայի գերապատվություն են տալիս, սակայն տղա ունենալը դեռ ծնողին չի ապահովագրում ծերությունը տարեցների կենտրոնում անցկացնելու հեռանկարից:
Հետազոտությամբ նաև պարզվել է, որ տղաների 61 տոկոսը չի այցելում ծնողներին, աղջիկների՝ 49 տոկոսը:
Մանրամասները` տեսանյութում