«Մոդեռնա» ընկերության 60 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ «Մոդեռնա» ընկերության 60 700 դեղաչափ պատվաստանյութն արդեն Հայաստանում է:
Պատվաստանյութը Հայաստանին է նվիրաբերվել Եվրոպական Միության «Բնակչության պաշտպանության մեխանիզմի» շրջանակներում` Սլովակիայի Հանրապետությունից:
Այն կիրառվում է 12 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար: