Արցախն ու Հայաստանը առք ու վաճառք դարձրած դավաճան շներ, հատ առ հատ սատկելու եք, նույնիսկ, շիրիմ չեք ունենալու. Անդրե
Երգիչ Անդրեն ինստագրամի իր էջում կիսվել է «Ցավդ տանիմ Արցախ» իր նոր տեսահոլովակով ու կից գրառմամբ անդրադարձել 44-օրյա պատերազմի տարելիցին։ Երգիչը նշել է, որ մեկ տարի է ապրում է հայրենիքի մեծ մասի, առանց հերոսների ու այդ ամենում մեղավոր դավաճանները պատասխան են տալու։
«Մեկ տարի՝ առանց Արցախի 75%-ի։ Մեկ տարի՝ առանց 5000-ից ավել մեր հերոս Առյուծների։ Մեկ տարի՝ առանց սիրտ ու կյանքի։ Ցավի մեկ տարի։ Արցախն ու Հայաստանը առք ու վաճառք դարձրած՝ թուրքից ավելի նողկալի դավաճան շներ, հատ առ հատ սատկելու եք ու, նույնիսկ, շիրիմ չեք ունենալու»,- գրել է Անդրեն: