«Երեխան նայում է նկարին ու ասում՝ պապ, ես քեզ սիրում եմ, ինչի չես գալիս, ինչի չես խոսում․ չգիտեմ՝ ինչ պատասխանեմ․ վրեժի զգացումը խեղդում է մեջս» (տեսանյութ)
Արցախյան 44-օրյա պատերազմւմ զոված սպա Սևակ Մարտիրոսյանի այրին, NEWS.am-ի հետ զրույցի ժամանակ պատմել է, ինչպես է զոհվել ամուսինը։
Նա զոհվել է զինադադարից 1,5 ժամ առաջ՝ ԱԹՍ-ի հարվածից։
«Երեխան նայում է նկարին ու ասում՝ պապ ես քեզ սիրում եմ, ինչի չես գալիս, ինչի չես խոսում, ու ես չգիտեմ, չգիտեմ ինչ պատասխանեմ երեխայիս»,-լրագրողի հետ զրույցում պատմում է Նարինե Մարիտիրոսյանը։
Նա ասում է, որ Արցախում են ապրում՝ հենց Շուշիի հարևանությամբ․ լսում են Շուշիից եկող ամեն մի ձայն, երգ ու երաժշտություն։
Երեկ էլ ադրբեջանցիները իրենց հաղթանակն են տոնել։ Հերոսի ընտանիքը ծանր է տարել հրավառության, երգ ու երաժշտության ձայները։
«Թող պաշտոնյաները գան, մեր բակում նստեն ու լսեն Շուշիից եկող երաժշտության ձայները։ Մենք շրջափակման մեջ ենք, երեխեքը հանգիստ չեն կարողանում դուրս գան։ Ապագա չկա»,-ասաց Նարինե Մարտիրոսյանը։
Նա նկատում է, որ ինքը չի կարող թողնել այն երկիրը, որի համար իր ամուսինն ու նրա ընկերները արյուն են թափել։
«Վրեժխնդրությունը մեջս խեդում է, ուզում եմ գնալ ինքս սպանել բոլորին։ Երեկ հազիվ եմ զսպել ինձ, որ չբարձրանամ Շուշի։ Գիտեի, որ ողջ չեմ մնա, բայց վրեժը խեդում էր»,-ասաց Նարինեն։
Մանրամասները՝ տեսանյութում