Իսրայելի ընդդիմադիր պատգամավորները Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող օրինագիծ են ներկայացրել
Իսրայելի խորհրդարանի մի քանի ընդդիմադիր պատգամավոր օրինագիծ են ներկայացրել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և ապրիլի 24-ը որպես հիշատակի օր նշելու մասին: Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։
Օրինագծի հեղինակներն են պատգամավորներ Յաակով Մարգին, Հաիմ Բիտոնը, Մոշե Արբելը, Յուլի Էդելշտեյնը, Իսրայել Կացը և Յոավ Կիշը։