Այսինքն` եթե մենք խոսենք պատերազմից, ադրբեջանցիները չեն կրակելո՞ւ. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Ադրբեջանի գործողությունները սադրիչ բնույթ են կրում. Դրանք զուգորդվում են նաև հակառակ հայտարարություններով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցիները կրակ էին բացել ջրատարի վրա աշխատող քաղաքացիական անձանց վրա, որի հետևանքով մեկ քաղաքացի զոհվել էր, երեքը՝ վիրավորվել: