Հայաստանում 12 տարեկանից բարձր մոտ 50 երեխա է պատվաստվել կորոնավիրուսի դեմ (տեսանյութ)
Հայաստանում ստեղծված է երեխաներին պատվաստելու հնարավորությունը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ծնողների գրավոր համաձայնությամբ 12 տարեկանից բարձր երեխաները կարող են պատվաստվել», - ասաց նա` հավելելով, որ պատվաստված երեխաների թիվը հասնում է 50-ի։
«Այս պահին կարևոր է չհապաղելն ու օր առաջ պատվաստվելը» - նշեց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում․