«Միանշանակ նպատակային էր»․ Ավանեսյանը՝ Սանավիացիայի ուղղաթիռով՝ պետբյուջեից 2 մլն դրամ հատկացումով մարզեր կատարած իր այցի մասին (տեսանյութ)
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Սյունքի մարզ գործուղումն իրականացրել է Սանավիացիայի ուղղաթիռով, պետական միջոցների հաշվին: Այս մասին լուրը նախարարը հաստատեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։
«Այո՛, գործուղվել եմ Սյունիք, և հետագայում էլ, եթե անհրաժեշտություն լինի մասնագիտական թիմի հետ ուղևորվելում եմ հեռավոր մարզ, շտապ կերպով օգտագործվելու են բոլոր միջոցները»,-ասաց Ավանեսյանը։
Հարցին, թե որ դեպքում են պետական բյուջեի հաշվին օգտվում նման միջոցներից, Ավանեսյանը արձագանքեց․ «Անիմաստ հարց էր․ գոյություն ունեն իրավիճակներ, երբ պետք է օգտվել սանավիացիայի ուղղաթիռից»։
Ժշտող հարցին, թե պետական բյուջեի հաշվին կատարված գործուղումը նպատակային էր, Ավանեսյանը պատասխանեց․ «Միանշանակ նպատակային էր»:
Նա լրագրողներին հորդորեց գոծուղման հետ կապված այլ մանրամասների, այդ թվում, Տավուշի մարզ կատարած այցի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար, դիմել գրավոր հարցմամբ:
Հիշեցնենք՝ մամուլում հրապարակված տեղեկատվության համաձայն, նախարարի այցելությունները Սյունիքի և Տավուշի մարզեր՝ Սանավիացիայի ուղղաթիռով, պետբյուջեի վրա արժեցել են շուրջ 2 մլն դրամ: