Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Քաղաքականություն

Նախագահ Սարգսյանին փոխկապակցված ընկերությունը 7,5 մլն եվրոյով գույք է գնել Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտ․ նա չի հայտարարագրել տնօրենի պաշտոնը. «Հետք»

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 9 տարի, այդ թվում՝ նախագահ եղած ժամանակ, տնօրենի պաշտոն է զբաղեցրել ֆրանսիական «VH Estate» ընկերությունում, որը 2010 թ. 7.510.000 եվրոյով 2 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Փարիզի հարուստ թաղամասերից մեկում՝ 8-րդ շրջանում, Ելիսեյան դաշտերի հարեւանությամբ: Այս մասին գրում է «Հետք»-ը:

2010 թ. Արմեն Սարգսյանի քույրը՝ բժիշկ Կարինե Սարգսյանը, եւ վերջինիս դուստրը՝ Տաթեւիկ Սարգսյանը, Փարիզում «VH Estate» անունով ընկերություն են հիմնել: Սա իր տեսակով քաղաքացիական ընկերություն է՝ «société civile», ինչը նշանակում է, որ այն կոմերցիոն գործունեություն չի ծավալում: Ֆրանսիայում անշարժ գույք տիրապետելու եւ կառավարելու համար, որպես կանոն, կիրառվում են «société civile immobilière» տիպի ընկերություններ: Սարգսյանների «VH Estate»-ի գործունեության տեսակ է նշված Ֆրանսիայում եւ արտասահմանում անշարժ գույքի ձեռքբերումն ու կառավարումը, սպասարկումը, վարձակալության տրամադրումը («société civile» տիպի ընկերություններին թույլատրվում է գույքը վարձակալության հանձնել ու եկամուտ ստանալ):

Հիմնադրման ժամանակ 1000 եվրո կանոնադրական կապիտալով ընկերության 99 տոկոսը գրանցվել է Կարինե Սարգսյանի անունով, իսկ 1 տոկոսը՝ Տաթեւիկի: Ընկերության մասնակից չհանդիսացող տնօրենը (gérant non associé) 2010-2019 թթ., ըստ փաստաթղթերի, եղել է Արմեն Սարգսյանը, որը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է 2018-ի ապրիլին: Ա. Սարգսյանը երկու որդի ունի՝ Վարդանն ու Հայկը, որոնց անվան սկզբնատառերը, ինչպես տեսնում ենք, համընկնում են ընկերության անվանը:

«VH Estate» ընկերությունը խոշոր վարկով գույք է գնել Փարիզում

«VH Estate»-ը 2 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Փարիզում 2010 թ. ամռանը: Ընկերությունը ոմն Լուկասից ընդհանուր 7.510.000 եվրոյով գույքը գնել է Ֆրանսիայի մայրաքաղաքի 8-րդ շրջանում, որն աշխարհին առավել հայտնի է Ելիսեյան դաշտերով (Շանզ Էլիզե պողոտա): Սարգսյանների գույքը Փարիզի Հաղթական կամարից 500 մ հեռավորության վրա է՝ Օշ պողոտա 2 հասցեում:

Գործարքի շրջանակներում «VH Estate»-ը 7.510.000 եւ 240.000 եվրո չափերով երկու վարկ է վերցրել ֆրանսիական «Société Générale» բանկի ստորաբաժանման՝ «SG Private Banking»-ի Մոնակոյի մասնաճյուղից՝ գրավ դնելով ամբողջ գույքը: Վարկերը եղել են անտոկոս եւ դրանց մարման վերջնաժամկետ էր սահմանվել 2018-ի հունիսը: Սակայն, բացի վարկերից, «VH Estate»-ը պետք է յուրաքանչյուր վարկի 20 տոկոսի չափով ապահովագրության վճար մուծեր գրավադրված գույքի համար, այսինքն՝ 1.502.000 եւ 48.000 եվրո:

2017-ի աշնանը տեղի է ունեցել սուբրոգացիա՝ «SG Private Banking (Monaco)»-ի փոխարեն ընդհանուր 7.750.000 եվրո վարկի կրեդիտոր է ձեւակերպվել շվեյցարական «Union Bancaire Privée» (UBP) բանկի Մոնակոյի մասնաճյուղը: Սարգսյանների ընկերության համար վարկային պարտավորության կատարման ժամկետ է նշվել 2023 թ. հոկտեմբերը: Վարկի տոկոսադրույքը սահմանվել է 1,3 տոկոս, իսկ գրավադրված գույքի ապահովագրության վճարը՝ 10 տոկոս՝ 775.000 եվրո:

Բացի գրավադրված 2 միավոր գույքից՝ 2017 թ. դեկտեմբերին Կարինե Սարգսյանը հօգուտ «UBP»-ի գրավադրել է «VH Estate»-ում իր ունեցած 99 % բաժնեմասը՝ որպես 7.750.000 եվրո ընդհանուր վարկի վճարման երաշխիք:

Նախագահ Սարգսյանին հարցրել էինք, թե արդյոք ընկերության անվան մեջ «VH»-ը նրա որդիների՝ Վարդանի ու Հայկի անունների սկզբնատառերն են, բացի դրանից՝ հետաքրքրվել էինք, թե ընկերությունն ինչ միջոցներով է մարում 7,75 մլն եվրոյի վարկը, եւ ով է օգտագործում Փարիզի անշարժ գույքը՝ նախագահն ու նրա ընտանիքի անդամնե՞րը, թե՞ գույքը վարձակալության է տրված: Նախագահի աշխատակազմից պատասխանել են, որ հարցերը վերաբերում են անձնական տվյալներ պարունակող տեղեկությունների, որոնք «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով հրապարակման ենթակա չեն։

Նախագահը չի հայտարարագրել տնօրենի պաշտոնը ֆրանսիական ընկերությունում

2013-2018 թթ. Արմեն Սարգսյանը ՀՀ դեսպանն էր Միացյալ Թագավորությունում: «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով՝ դիվանագետն իրավունք չունի կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից: Եթե հավատանք Սարգսյանի հայտարարագրերին, նա նման աշխատանք չի էլ կատարել, այլ կերպ ասած՝ «VH Estate»-ից վարձատրություն չի ստացել:

2013-2018 թթ. դեսպան աշխատելիս Արմեն Սարգսյանը չի հայտարարագրել որեւէ եկամուտ, այսինքն՝ որեւէ տեղից, այդ թվում՝ դեսպանությունից, աշխատավարձ չի ստացել, բայց 2013-ին, երբ դեսպան է նշանակվել, ունեցել է 8 մլն եվրո, որը 2018-ի հունվարին՝ նախագահ դառնալուց 3 ամիս առաջ, երբ դեռ դեսպան էր, նվազել էր մինչեւ 5,5 մլն եվրո: Այն, որ նախկին դեսպանն ու ներկա նախագահը գործարար է եւ մեծ կարողության տեր, «Հետքը» գրել էր 2018-ին:

Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Սարգսյանը որպես եկամուտ հայտարարագրել է երկրի ղեկավարի աշխատավարձն ու երկու բանկում ունեցած ավանդներից ստացած տոկոսները: Այսինքն՝ «VH Estate»-ից կրկին որեւէ գումար չի ստացել:

ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է․ «Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որեւէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք»:

Մեր հարցմանն ի պատասխան՝ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ «VH Estate»-ը չի զբաղվել եւ չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ Արմեն Սարգսյանը երբեք չի վարձատրվել որպես «VH Estate»-ի տնօրեն:

Բայց նույնիսկ եթե դեսպան ու նախագահ եղած ժամանակ Արմեն Սարգսյանը ֆրանսիական «VH Estate»-ի համար վճարովի աշխատանք չի կատարել ու չի վարձատրվել, փաստ է, որ 2010-2019 թթ. նա այնտեղ տնօրենի պաշտոն է զբաղեցրել:

Նախագահի աշխատակազմից մեզ հայտնել են, որ դա Սահմանադրության խախտում չէ. «Սահմանադրության 124-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավական սահմանափակումը վերաբերում է բացառապես վճարովի հիմունքներով իրականացվող աշխատանքին: Սա նշանակում է, որ Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահը կարող է հասարակական հիմունքներով ունենալ տարբեր կարգավիճակներ տարբեր կազմակերպություններում»: Այսինքն՝ ըստ նախագահի աշխատակազմի՝ որեւէ կազմակերպությունում անվարձահատույց տնօրեն աշխատելը երկրի նախագահի կողմից Սահմանադրության խախտում չէ:

Իր հերթին իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը, մեկնաբանելով Սահմանադրության՝ նախագահին վերաբերող վերոնշյալ սահմանափակումը, նկատում է․ «Հարկ է ընդգծել, որ «պաշտոն» եզրույթը տվյալ դեպքում ունի ոչ թե ընդհանրական, այլ կոնկրետ բովանդակություն, մասնավորապես՝ այն բացառապես վերաբերում է հանրային իշխանության համակարգում որեւէ պաշտոնի: Օրինակ՝ Հանրապետության նախագահը չի կարող ընտրվել կամ նշանակվել հանրային իշխանությամբ օժտված որեւէ՝ անգամ խորհրդատվական գործառույթներ իրականացնող մարմնի կազմում․․․ Այն, որ «պաշտոն» եզրույթը չի կարող վերաբերել ոչ պետական կազմակերպություններին, այդ թվում՝ ընկերություններին, հիմնավորվում է նաեւ այն փաստարկով, որ Սահմանադրության 124-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, ինչպես նաեւ վճարովի այլ աշխատանք կատարելը նախատեսված է որպես համընդհանուր վարքագծի կանոն, այսինքն՝ որեւէ նշանակություն չի տրվում, թե ինչ կարգավիճակով է իրականացվում ձեռնարկատիրական գործունեությունը՝ որեւէ պաշտոն զբաղեցնելու եղանակով, թե առանց որեւէ լոկալ վարչարարական լիազորությունների»: Այսպիսով, ըստ Դանիելյանի՝ Արմեն Սարգսյանը չի խախտել Սահմանադրությունը։

Այդուհանդերձ, նախագահ Սարգսյանը չի հայտարարագրել «VH Estate»-ում տնօրենի իր պաշտոնը, ինչը պարտավոր էր անել, քանի որ հայտարարագիր ներկայացնող անձինք 2019-ից սկսած լրացնում են նաեւ շահերի հայտարարագիր, որտեղ, մասնավորապես, նշում են, թե առեւտրային ու ոչ առեւտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում ինչ կարգավիճակ ունեն։

Քանի որ այս պահանջը գործում է 2019-ից, իսկ Ա․ Սարգսյանը, ըստ «VH Estate»-ի փաստաթղթերի, տնօրեն է եղել մինչեւ 2019 թ․ փետրվար, ապա նա պարտավոր էր 2019-ի տարեկան հայտարարագրում ներկայացնել, որ տարվա ընթացքում տնօրեն է եղել ֆրանսիական ընկերությունում, ինչը չի արել (տես նկարում)։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: