Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Քաղաքականություն

Բանակաշինության ձախողումը «Նիկոլ Անհողը» բարդում է զինվորականների վրա (լուսանկար)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, որտեղ վերջինս ասել է, թե իբր «․․․չի եղել գեթ մի դեպք, երբ բանակն ասի՝ էս ինչ բանը պետք է և մենք ասենք փող չկա»․․․

«Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Անհողը Հ1-ի Պետրոսին հարցազրույց է տվել և բանակաշինության ձախողումը, որը նա ընդունել է, որքան հասկացա, փորձել է բարդել «նախկինների» և զինվորականների վրա...

Այսպես, ընդունելով, որ ինքը բանակաշինությունը ձախողել է, իսկ իրականում պետք է փաստենք, որ պատերազմի չորրորդ օրվանից շատ լավ իմանալով, որ մեր բանակը չի կարող երկար դիմակայել, դիտավորյալ չի կանգնեցրել պատերազմը, մերժել է ՌԴ նախագահի մի քանի միջնորդությունները պատերազմի դադարեցման վերաբերյալ և բանակը տարել է դիտավորյալ պարտության՝ այն կազմաքանդելով, միևնույն ժամանակ հայտարարել է, որ «չի եղել գեթ մի դեպք, որ բանակն ասի՝ էսինչ բանը մեզ պետք է, ու մենք ասենք՝ փող չկա...»։

Ի դեպ, որպես իր ասածի ապացույց օրինակ է բերել առանց հրթիռների գնված ՍՈւ-30-նները, որը աբսուրդի ժանրից է... Հետաքրքիր է իմանալ, թե ո՞ր զինվորականներն են Նիկոլ Անհողին պատվիրել գնել այդ անպիտան ինքնաթիռները, որոնց Հայաստան ժամանելու վերաբերյալ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մի քանի անգամ ստել և իրարամերժ տեղեկություններ է հաղորդել...

Նիկոլ Անհողը սրանով շատ պարզ հասկացնում է, որ բանակաշինության ձախողումը իր օրոք է եղել, բայց ինքը մեղավոր չէ, քանի որ բանակն ինչ պահանջ ունեցել է նա դրանք բավարարել է...Կրկին ստացվեց՝ պատասխանատուն ինքն է, բայց մեղավորը՝ ոչ... Բայց այս պարագայում նա կոնկրետ մեղավորին նշում է՝ դա բանակն է, այսինքն՝ բարձրաստիճան զինվորականները...

Մահաբեր Նիկոլի այս քայլը սպասելի էր, քանի որ կապիտուլյացիայի ենթարկված երկրի վախկոտ և մորթապաշտ ղեկավարը պարտադիր ինչ-որ մեկին պետք է մեղադրեր այդ կապիտուլյացիայի մեջ... Եվ պատերազմից մեկ տարի անց Նիկոլ Անհողը մատնանշում է այդ մեղավորին՝ բանակն է մեղավոր մեր պարտության համար...

Ի դեպ, «չի եղել գեթ մի դեպք, որ բանակն ասի՝ էսինչ բանը մեզ պետք է, ու մենք ասենք՝ փող չկա..․» արտահայտության հեղինակ Նիկոլ Անհողը կարող է բացատրել, թե ինչու պատերազմից մեկ տարի անց էլ մեր դիրքերն իրենցից խայտառակություն են ներկայացնում, իսկ զինվորներն էլ ապրում են վրաններում և ինքնակառույց ինչ-որ հյուղակներում... Ըստ Նիկոլ Ահնողի՝ ստացվում է, որ մեր զինվորները մազոխիստ են և հաճույք են ստանում այսպիսի նվաստացուցիչ և անմարդկային պայմաններում ապրելով...

Հ.Գ. Բոլոր զինվորականները, հատկապես ԳՇ-ի՝ Նիկոլի դեմ ստորագրածները և ովքեր համագործակցել են կապիտուլյանտի հետ պետք է գիտենան՝ նրանք դառնալու են Նիկոլ Անհողի քավության նոխազը...