Զիդանը ամենայն հավանականությամբ չի գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ամենայն հավանականությամբ չգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Աղբյուրը նշում է, որ անգլիական թիմում ցանկանում են Սուլշերի փոխարեն թիմում տեսնել Զիդանին, սակայն ֆրանսիացի մասնագետը դժվար թե համաձայնվի այդ պաշտոնին, քանի որ մասնագետը ցանկանում է մաս կազմել ավելի հաղթող թիրախ ունեցող նախագծի։
Ընդգծենք, որ Զիդանն այս պահին գործազուրկ։