«Յուվենտուս»-ը ցանկանում է գնել Ակսել Վիթսելին
Թուրինի «Յուվենտուսը» դիտարկում է գնել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Ակսել Վիթսելին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ բելգիացու պայմանագիրն ավարտվում է ամռանը և գերմանական թիմը էժան գնով կվաճառի ֆուտբոլիստին հենց ձմռանը։
Թուրինցիները ցանկանում են այս տրանսֆերով ուժեղացնել թիմի կիսապաշտպանական գիծը։