Սերխիո Ռամոսը չի մտածում «ՊՍԺ»-ից հեռանալու մասին
Իսպանացի ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը, ով այս ամռանը տեղափոխվեց փարիզյան ակումբ, չի մտածում թիմից հեռանալու մասին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Վերջին շրջանում շատ են խոսակցություններն այն մասին, որ Ռամոսը կարող է խզել պայմանագիրը թիմի հետ, քանի որ այս մրցաշրջանում դեռ ոչ մի րոպե չի անցկացրել խաղադաշտում՝ վնասվածքի պատճառով։
Ռամոսի եղբայրն ու գործակալը շտապել է նշել, որ պայմանագրի վաղաժամ խզում տեղի չի ունենա։