Անտոնիո Կոնտեին խորհուրդ են տվել «Տոտենհեմ»բերել Ջորջիո Կյելինիին
«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը թիմի նորանշանակ մարզիչ Անտոնիո Կոնտեին խորհուրդ է տվել թիմ բերել Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինիին։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Ռեդնապը նշել է, որ Կյելինիին բերելով Կոնտեն լոնդոնյան թիմում ավելի մեծ հաջողությունների կհասնի։
Ընդգծենք, որ Կյելինին և Կոնտեն միասին աշխատել են «Յուվենտուսում» և Իտալիայի հավաքականում։