Երբ մի առավոտ ծնողն այլևս չկա, ուրեմն երեխայի հետ կապված ինչ-որ երազանք նրա համար մնած չիրագործված. Գևորգ Պետրոսյանը ցավակցել է Սերժ Սարգսյանին
Ծնողի մահը, անկախ նրա տարիքից, միշտ էլ անժամանակ է լինում, քանի որ ծնողն ամեն առավոտ արթնանում է՝ իր երեխայի համար մի ինչ-որ ցանկության իրագործման ակնկալիքով և մտքում աղոթում է դրա համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Հետևաբար, երբ մի առավոտ ծնողն այլևս չկա, ուրեմն երեխայի հետ կապված ինչ-որ երազանք նրա համար մնած չիրագործված, ու նա չհասցրեց աղոթել դրա համար…
Ցավակցում եմ Սերժ Ազատի, թող Աստված Ձեր մայրիկի հոգին լույսերի մեջ պահի…»,: