Գնացել ենք, մեր դիրքերը պահել, բայց նոյեմբերի 9-ին մի ստորագրությամբ հանձնել են թուրքերին. տղերք, կներեք, մեզ դավաճանել են ու ծախել. Սոսե Բալասանյան (տեսանյութ)
Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Սոսե Բալասանյանը երեկ՝ նոյեմբերի 7-ին, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և պատմել 2020-ի նոյեմբերի 7-ի մասին:
Նա պատմել է, որ նոյեմբերի 7-ին ինքը եկել է տուն, որպեսզի լողանա: Մորն ուղարկել են Երևան, հորը հարցրել է՝ մնա՞ իր հետ՝ տունը պաշտպանելու, բայց հայրն ասել, որ թող Սոսեն գնա, և 18 տարեկան տղաների կողքին լինի, ինչն էլ աղջիկն արել է:
«Գնացել եմ, հասել մեր տղերքին, մեր ախպերներին, գնացել ենք, մեր դիրքերը պահել, Աղդամը պահել, բայց ամսի 9-ին՝ երկու օր հետո, այդ բոլորը մի ստորագրությամբ հանձնել են թուրքերին: Տղերք, կներեք, որ մի տարի է անցել, որ մեզ համար պարտություն են ստորագրել, մեզ դավաճանել են ու ծախել: Այսօր չեմ կարողացել տանը նստել, եկել եմ այս բարձունքը, ուզում եմ այստեղից ասել՝ պապա, բարև (Սոսեի հայրն օրերս է մահացել-հեղ.), տղերք, բարև ձեզ, երանի ձեզ, որ արծվի ճախրանքում եք, երկնքում եք, մեզ այդտեղից նայեք ու ուժ տվեք: Աստված, մեզ ուժ, զորություն ու կարողություն տուր այս պարտությունից, այս դավաճանությունից դուրս գանք: Փրկեք մեզ, տղերք»,- ասել է Սոսեն: