Նախարարությունը գնի հետ որևէ կապ չունի․ Ավանեսյանը՝ թեստավորումները շաբաթը մեկ դարձնելու որոշման մասին (տեսանյութ)
Մենք պետք է այնպես անենք, որ թեաստավորումների քանակը չվնասի որակին։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով դեկտեմբերից թեստավորումները շաբաթը մեկ դարձնելու հարցին։
Նրա խոսքով՝ նախարարությունը կվերահսկի, որպեսզի լաբորատորիաներում թեստավորումը որակական առումով չտուժի։
Ինչ վերաբերվում է գներին, ապա նախարարն այս մասով ոչինչ չի խոստանում։
«Ինքնարժեքը պետք է ներառի բոլոր բաղադրիչները՝ ձեռք բերում աշխատանք․․․ և իհարկե մեզ որակ է պետք։ Ոչ բոլոր լաբորիատորիաներն են կարող թեստավորել, իսկ գնի հետ կապված առողջապահության նախարարությունը ոչ մի կապ չունի»,-ասաց Ավանեսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում