«Հիմա նա հավերժ կապրի պարտված ժողովրդի ու պետության խարանով». Ալիևը՝ «թշնամի Հայաստանի մասին»
Ակնհայտ էր, որ թշնամին չի պատրաստվում ինքնակամ լքել «մեր» հողը, նա էլ ավելի լկտիացավ, սկսեց անընդունելի քայլերի դիմել և հայտարարություններ անել՝ վիրավորելու ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը։ Ասելով, որ «Ղարաբաղը Հայաստան է», ՀՀ-ն վերջ դրեց բանակցային գործընթացին, սա նույնպես վիրավորանք դարձավ մեզ համար։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով հայկական օկուպացված Շուշիում՝ զինծառայողների հետ հանդիպման ժամանակ:
«Դեռ ինչքա՞ն պետք է դիմանալ։ Ինչ-որ մեկը նրանց պետք է դաս տա՞ր, թե՞ ոչ։ Ի դեմս ձեզ, հազարավոր, տասնյակ հազարավոր ադրբեջանցի երիտասարդներ, զինվորներ, սպաներ թշնամուն կանգնեցրին անհույս դրության մեջ։ Հիմա նա հավերժ կապրի պարտված ժողովրդի ու պետության խարանով»,- ասել է Ալիևը: