Ինչո՞ւ Կոնտեն երբեք չի դիտարկվել թոփ ակումբների կողմից․ Կասսանոն խոսել է Կոնտեի մասին
Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն խոսել է «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի և ակումբի մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիի մասին։ Պարատիչին անկարող է, նա ինքն էլ չի հասկանում, թե ինչպես է հայտնվել «Տոտենհեմ»-ում:
Նա համաձայնության եկավ Ֆոնսեկայի հետ, իսկ հետո Ժորժե Մենդեշի առաջարկով ընտրեց Նունա Էսպիրիտո Սանտային։ Իսկ հիմա նա հրավիրեց Կոնտեին։ Անտոնիոն հունիսին խոսեց «Տոտենհեմ»-ի հետ և հրաժարվեց, իսկ մի քանի ամիս անց արդեն համաձայնվեց։ Բայց ինչո՞ւ նա երբեք չի դիտարկվել «Բարսելոնա»-ի, «Ռեալ»-ի կամ «Բավարիա»-ի՝ թոփ թիմերի կողմից: Բոլորն ասում են, որ նա ֆենոմեն է, հաջողակ է, բայց բարձրակարգ թիմերը երբեք չեն ցանկացել նրան վարձակալել: Նրա հետ կապ չի հաստատել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։
Կարծում եմ, որ աշխարհի այս թոփ 4 ակումբները, ինչպես նաև ֆուտբոլի պատմությունը կերտած «Միլան»-ը երբեք չեն հետաքրքրվել Կոնտեով։ Նա չունի բարձրակարգ մարզչի կարգավիճակ, նա ոչ թե առաջին կամ նույնիսկ երկրորդ, այլ երրորդ մակարդակի մարզիչ է։ Նա լավ է վերակառուցում, բայց նա չի կարող գեղեցիկ խաղ ցուցադրել»,- ասել է Կասանոն «Bobo TV»-ի եթերում: