Ֆրենկ Լեմպարդը կարող է անգլիական ակումբ գլխավորել
Անգլիական «Նորվիչ»-ը գլխավոր մարզիչ է փնտրում Դանիել Ֆարկեի հրաժարականից հետո։ Այս պաշտոնի ֆավորիտը Ֆրենկ Լեմպարդն է, ով աշխատել է «Չելսի»-ում։
Թեկնածուների ցուցակում են նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին մարզիչ Լյուսիեն Ֆավրը, «Նյուքասլի» նախկին մարզիչ Սթիվ Բրյուսը և «Ասթոն Վիլայի» նախկին մարզչի օգնական Ջոն Թերին։
Պրեմիեր լիգայի 11 տուրից հետո «Նորվիչ»-ը զբաղեցնում է վերջին հորիզոնականում։