Նոր պայմանագրով Վինիսիուսի հրաժարագինը կկազմի մոտ 1 միլիարդ դոլար
Մադրիդի «Ռեալ»-ը նոր պայմանագիր կկնքի թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Աղբյուրը նշում է, որ նոր պայմանագրով Վինիսիուսի հրաժարագինը կկազմի մոտ 1 միլիարդ դոլար։ Մադրիդյան թիմն այդկերպ ցանկանում է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի ֆուտբոլիստը մնա թիմում։
Ընդգծենք, որ բարզիլացին այս պահին համարվում է թիմի գլխավոր ֆուտբոլիստներից մեկը։