Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, կառավարությունում նման որոշում չկա․ Ավանեսյանը՝ չպատվաստվածների կոմունալ վճարների բարձրացման մասին (տեսանյութ)
Օրեր առաջ, մամուլում շրջանառվում էր տեղեկատվություն, ըստ որի՝ լրատվամիջոցին մոտ կանգնած կառավարության աղբյուրները հայտնել են, թե մեխանիզմներ են մշակում, որպեսզի հետագայում կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների համար գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները թանկացնեն, ընդ որում՝ խոսքը գնում է մինչև 100% թանկացման մասին։
Այսինքն՝ այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, շուտով ստիպված կլինեն գազի ու էլեկտրաէներգիայի համար վճարել կրկնակի։
Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, Ազգային ժողովում առողջապահության նախարար Անահիտ Ավանեիսյանն ասաց, որ նման որոշում չկա․ «Ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, կառավարությունում նման որոշում չկա»։
Մանրամասները՝ տեսանյութում