Իրաքում սպանվել է «ԴԱԻՇ»-ի առաջնորդներից մեկը
Իրաքի հետախուզական ստորաբաժանումները ոչնչացրել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին, հայտնում է Al Sumaria-ն։ Հաղորդվում է, որ ուժայինները ոչնչացրել են Աբու ալ-Բարաային, ով խմբավորման ջախջախումից հետո մնացած «ԻՊ» խմբավորման ղեկավարներից է։ Զինծառայողները ոչնչացրել են արմատականների երեք ապաստարան։
Հիշեցնենք, որ «ԴԱԻՇ»-ի գրոհայինները 2014 թվականի ամռանը գրավել են Իրաքի տարածքի մի մասը: Հունիսին նրանք գրավեցին երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը, և այն հայտարարեցին այսպես կոչված խալիֆայության մայրաքաղաք։ 2015 թվականին, միջազգային կոալիցիայի աջակցությամբ, Իրաքի կառավարական ուժերը լայնածավալ արշավ սկսեցին ծայրահեղականների կողմից գրավված տարածքների ազատագրման համար: 2017 թվականի դեկտեմբերին այն ժամանակ Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարեց «ԻՊ»-ի վերջնական պարտության մասին։
Սակայն իրավապահ մարմինները շարունակում են երկրի տարբեր հատվածներում գործողություններ իրականացնել՝ ոչնչացնելու ահաբեկչական խմբերին, որի անդամները հարձակումներ են իրականացնում իրավապահների, բանակի և քաղաքացիական անձանց վրա։