Թուրքիան կոչ է անում Հայաստանին հրաժարվել իր թշնամական քաղաքականությունից. Հուլուսի Աքար
«Թուրքիան կոչ է անում Հայաստանին հրաժարվել իր թշնամական քաղաքականությունից և միանալ 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակին»,-ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Նրա խոսքով, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները դրսևորեցին շատ կառուցողական մոտեցում՝ ուղղված ապագա սերունդների համար խաղաղ կյանք ստեղծելուն և դուռ բացեցին դեպի կայունության և համագործակցության վրա հիմնված նոր դարաշրջան։
«Մենք ակնկալում ենք, որ հայ պաշտոնյաները, հրաժարվելով իրենց ներկայիս քաղաքականությունից, կօգտագործեն այս պատմական հնարավորությունը, այդ թվում՝ 3+3 հարթակի մեր առաջարկը»,- ասել է նա։
Նախարարը հավելել է, որ Ղարաբաղում պատերազմն ավարտվել է, և «սկսվել է նոր պայքար՝ Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար»։