Մենք հաստատել ենք, որ նախապատրաստական աշխատանքներ տարվում են, սակայն ժամկետների շուրջ պայմանավորվածություն չկա. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեսակոնֆերանսի ռեժիմով պատրաստվում է, բայց ժամկետների հետ կապված հստակ պայմանավորվածություն չկա: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Հստակեցնեմ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի տեսակոնֆերանսի թեման: Իսկապես, մենք հաստատել ենք, որ այդպիսի հանդիպման համար աշխատանքներ են տարվում, բայց այստեղ ուզում ենք ընդգծել, որ առայժմ հստակ պայմանավորվածություններ և ըմբռնում չկա այն բանի վերաբերյալ, թե երբ կարող է այդպիսի տեսակոնֆերանսը տեղի ունենալ: Այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է»,- ասել է Պեսկովը: