Իրաքի վարչապետը նշել է,որ ճանաչում է իր դեմ մահափորձ անողներին
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմին հայտարարել է, որ ճանաչում է մահափորձի կազմակերպիչներին, ովքեր պայթուցիկներով անօդաչու թռչող սարք են ուղարկել իր տուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը սկզբում հայտնել էր, որ ալ-Քազեմին վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց, սակայն Իրաքի անվտանգության աշխատակիցները հայտնել են, որ վարչապետը չի տուժել: Ավելի ուշ Քազեմին ինքը Twitter-ում հաստատել է, որ իրեն լավ է զգում: Ինչպես հայտնում է Shafaq գործակալությունը, որը վկայակոչում է անվտանգության աղբյուրներին, վարչապետի դեմ մահափորձի արդյունքում վիրավորվել է անվտանգության երեք աշխատակից։
«Մենք կհետապնդենք մահափորձ կատարածներին, մենք շատ լավ գիտենք, թե ովքեր են նրանք, և մենք կբացահայտենք նրանց: Իրաքի վարչապետն ասել է, որ երեկ երեկոյան անօդաչու թռչող սարքի միջոցով իր տունը «ուղիղ կրակով» պայթեցնելու փորձ է արվել: