Ախտանշան ունենալու պարագայում քաղաքացին կարող է մոտենալ պոլիկլինիկա և անվճար թեստավորվել․ Ավանեսյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, կորոնավիրուսային ախտանիշներով, պոլիկլինիկայում մի քանի անգամ վճարովի թեստ է հանձնել։ Այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկման ժամանակ:
Նա, իր հարցն ուղղելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, հետաքրքրվեց, թե արդոք նման ախտանիշներով քաղաքացիները պետք է վճարովի լինեն։
Ավանեսյանը նկատեց, որ կորոնավիրուսի ախտանշան ունենալու դեպքում քաղաքացիները կարող են անվճար թեստավորվել․ «Ափսոս, որ դուք լավ տեղեկացված չեք․ ախտանշան ունենալու պարագայում կարող եք մոտենալ պոլիկլինիկա և անվճար թեստավորվել՝ ինչպես դա արվել է կորոնավիրուսի հենց առաջին դեպքերից սկսած»,- ասաց նախարարը: