Այս գիշեր կորոնավիրուսի հետևանքով հղի կին է մահացել. Ավանեսյան (տեսանյութ)
Այս պահին հիվանդանոցներում բուժում են ստանում շուրջ 100 հղի կին, նրանց կեսն ունի թոքաբորբ։ Այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկման ժամանակ:
«Այս գիշեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 բուժվող, որոնցից մեկը, ցավով պետք է ասեմ՝ հղի կին էր»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով` «Դելտա» շտամը, ի տարբերություն նախորդ տարի շրջանառվող շտամերի, դրսևորվում է բավական ագրեսիվ, իսկ հղիների շրջանում՝ այն ավելի ծանր ընթացք ունի:
Ավանեսյանը նշեց, որ «Դելտա» շտամը, ի տարբերություն նախորդ տարի շրջանառվող շտամերի, դրսևորվում է բավական ագրեսիվ, իսկ հղիների շրջանում՝ այն ավելի ծանր ընթացք ունի: