Անդրեասը հիմա տղերքի հետ Աստծո մոտ է՝ Երկնքում, իսկ մենք իրեն, մյուս տղերքին շատ ենք կարոտում ու չենք մոռանում, որ մեզնից սպասելիք ունեն. Գեղամ Նազարյան
Ուրցաձորցի Անդրեասն է լուսանկարում։ Նա մեր հերոսներից է։ Նա թողեց իր տունը, իր երազանքները և Ակնայի մոտ ամենաթանկը՝ երկրային կյանքը տվեց հայրենիքի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայր Գեղամ Նազարյանը։
«Անդրեասը հիմա տղերքի հետ Աստծո մոտ է՝ Երկնքում, իսկ մենք իրեն, մյուս տղերքին շատ ենք կարոտում ու չենք մոռանում, որ մեզնից սպասելիք ունեն»,- գրել է նա։