Արմավիր քաղաքի զինվորական պանթեոնում լեգենդ դարձած հերոսների շիրիմներին միշտ ծաղիկներ են խոնարհում (Տեսանյութ)
Գրեթե ամեն օր մարդաշատ է լինում Արմավիր քաղաքի զինվորական պանթեոնում: Պանթեոն, որտեղ հանգչում են Արցախյան 1-ին, Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմներում նահատակված ու լեգենդ դարձած արմավիրցի հերոսները: Ամեն օր Հայաստանի ու Արցախի համար իրենց կյանքը զոհաբերած առյուծ ու արծիվ տղերքի շիրիմներ են այցելում ոչ միայն հարազատները, այլև անծանոթ քաղաքացիներ: