Սաակաշվիլիի աջակիցները պատրաստվում են բռնությամբ զավթել իշխանությունը Վրաստանում. «Спутник Грузия»
Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակցության ակցիաների կազմակերպիչները պատրաստվում են բռնությամբ զավթել իշխանությունը Վրաստանում, գրում է «Спутник Грузия»–ն։
Պետական անվտանգության ծառայությունը նշել է, որ իրավիճակն էլ ավելի սրելու համար ակցիաների կազմակերպիչները դիտարկում են անգամ ընդդիմության առաջնորդներից մեկին վերացնելու տարբերակը։ «Իրավիճակի առավելագույն սրման և տարբեր սադրիչ գործողությունների կազմակերպման համար նախատեսվում է գործողություններին ներգրավել նախկին իրավապահներին։
Նաև ցույցի կազմակերպիչներն ակտիվորեն դիտարկում են ուժայինների ներկայիս անդամներին գայթակղելու և ընդդիմության առաջնորդներից մեկի վերացման հնարավորությունը»,- ասել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի տեղակալ Բաչա Մգելաձեն։