Ողբերգական դեպք` Արևմտյան Աֆրիկայում. Վառելիքատարի պայթյունի հետևանքով զոհվել է 100 Մարդ
Սիերա Լեոնեում վառելիքի տանկերի պայթյունից հետո հայտնաբերվել է մոտ 100 դի, հայտնում է Reuters-ը։
Ավելի վաղ երկրի մայրաքաղաք Ֆրիթաունի քաղաքապետը հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել վառելիքի բեռնատարի և բեռնատարի բախման հետևանքով։ Նրա խոսքով՝ զոհերի թիվը կարող է գերազանցել 100-ը։
«Առայժմ 91 դի է փոխանցվել մայրաքաղաքի կենտրոնական դիահերձարան՝ վառելիքի տանկերի պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել շաբաթ վաղ առավոտյան», - ասել է դիահերձարանի մենեջեր Սիննե Կամարուն։ Դեպքի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն։