Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1188 մարդ
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի նոր հակառեկորդ։ Այս մասին հայտնում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։
Հաղորդվում է, որ Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թիվն օրական ավելացել է 41 335-ով՝ հասնելով 8 755 930-ի։
Վերջին 24 ժամվա ընթացքում COVID-19-ով առաջացած բարդություններից մահացել է 1188 մարդ։ Ռուսաստանում համաճարակի ամբողջ ժամանակահատվածում կորոնավիրուսից մահացել է 245 635 մարդ։