ՄԱԿ-ը Սուդանում կոչ է անում դադարեցնել քաղաքական գործիչների ձերբակալությունները
ՄԱԿ-ը դատապարտել է հինգշաբթի օրը սուդանի երեք քաղաքական գործիչների ձերբակալությունը և իշխանությունը զավթած զինվորականներին կոչ է անում դադարեցնել նման գործողությունները։ Այդ մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։
Հինգշաբթի օրը Խարտումում ձերբակալվել են «Ուժեր հանուն ազատության և փոփոխության» կոալիցիայի ղեկավարության երեք անդամներ, որոնք դեմ են իշխանությունը ստանձնած զինվորականներին։ Նրանք ձերբակալվել են Խարտումում ՄԱԿ-ի առաքելության կենտրոնակայանի մոտ, ասել է Հակը։ «ՄԱԿ-ը կոչ է անում երկրի ռազմական ղեկավարությանը դադարեցնել քաղաքական գործիչների ձերբակալությունները և մարդու իրավունքների խախտումները:
Սուդանում ՄԱԿ-ի առաքելությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել հոկտեմբերի 25-ին և ավելի ուշ ձերբակալված բոլոր անձանց»,-ասել է Հակը: