Հայտնի է, թե ինչ հիվանդությամբ է տառապում Չեխիայի նախագահը
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը տառապում է խրոնիկական հիվանդությամբ. ունի լյարդի ցիռոզ, և ներկայումս նրա ստամոքսը սնուցող խողովակ է մտցված։ Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի առողջության բժշկական խմբի անդամ, վիրաբույժ Պավել Պաֆկոն: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով՝ Չեխիայի նախագահի մոտ լյարդի ցիռոզ է ախտորոշվել։
«Այս հիվանդությունը տարբերվում է նրանով, որ այն կարող է երկար տարիներ զարգանալ առանց նշանների կամ նվազագույն նշաններով», - ասում է վիրաբույժը, ով վիրահատել է Չեխիայի Հանրապետության առաջին նախագահ Վացլավ Հավելին: