ԱՄՆ-ում քննարկում են պարտավորվել առաջինը չօգտագործել միջուկային զենք
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության թիմը շուտով կքննարկի այն պայմանները, որոնց դեպքում Միացյալ Նահանգները կարող է պարտավորվել առաջինը չօգտագործել միջուկային զենք, հաղորդում է Politico-ն:
Նշվում է, որ պետության ղեկավարի օգնականները կհայտարարեն, որ ԱՄՆ միջուկային զինանոցի «միակ նպատակը» միջուկային հակամարտությունը զսպելն է, այլ ոչ թե այն օգտագործել ի պատասխան սովորական ռազմական գործողության կամ այլ ռազմավարական հարձակման։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Financial Times»-ը գրել էր, որ դաշնակիցները ճնշում են գործադրում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վրա, որպեսզի կանխեն Վաշինգտոնի անցումը միջուկային զենքի չկիրառման քաղաքականությանը։
Մասնավորապես, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Ճապոնիան դեմ են այդ սկզբունքից հրաժարվելուն։