Ուկրաինայի նոր պաշտպանության նախարարը խոսել է Դոնբասում «Բայրաքթար»-ների կիրառման մասին
Ուկրաինան կարծում է, որ չի խախտել Մինսկի պայմանավորվածությունները, երբ Դոնբասում օգտագործել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նոր նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Մինսկի համաձայնագրերի տեքստի վրա, որտեղ հստակ նշված է անօդաչու թռչող սարքերի օգտագործման արգելքը։ Բայց կա մի կարևոր բառ, որի մասին մոռանում են անգամ մեր գերմանացի ընկերները՝ օտար:
Այսինքն՝ ռուսներին արգելվում է անօդաչու թռչող սարքեր օգտագործել ուկրաինական հողի վրա։ Եվ մենք մեր հողում ենք», - ասել է Ռեզնիկովը: Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել էր, որ ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ Դոնբասում կիրառել են «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարք։