Խաղաղության համաձայնագրից հետո Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրներ չեն լինի. Բինալի Յըլդիրիմ
«Ադրբեջանն ազատագրել է շուրջ 30 տարի օկուպացված մնացած հողերը։ Այս փառահեղ հաղթանակի արդյունքում մենք կարող ենք քննարկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը», - ասել է Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդիրիմը` ելույթ ունենալով Global Baku-ի «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» ֆորումում։
Նա նշել է, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղության պայմանագիր, եւ ոչ ոք չպետք է ընդդիմանա դրան։
«Խաղաղության համաձայնագրից հետո Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրներ չեն լինի։ Թուրքիան սերտորեն համագործակցում է տարածաշրջանի երկրների հետ այս հակամարտությունը լուծելու համար, և այդ համագործակցությունը կշարունակի զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում»,- ասել է Յըլդիրիմը։